Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում կույրերը կքայլեն սպիտակ փայտիկներով

Հայաստանում կույրերը կքայլեն սպիտակ փայտիկներով

Հայաստանում կույրերը շուտով կշրջեն սպիտակ փայտիկներով: Դա տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց կօգնի ավելի վստահ տեղաշարժվել, իսկ շրջապատի մարդիկ փայտիկը տեսնելիս կարող են ճանաչել տեսողության խնդիրներ ունեցողներին և օգնել նրանց: Գործիքը Հայաստան է բերել «Հանգրվան» ՀԿ-ն:

Կազմակերպության նախագահ Ստելլա Սվիրիդենկոյի խոսքով` իրենք Հայաստան են բերել մոտ 200 փայտիկ: Բացի այդ, Լեհաստանից ժամանած մոտ 10 մասնագետ երեք շաբաթ դասընթացներ կանցկացնի տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նար հրահանգիչների (ինստրուկտորներ) համար, ովքեր հետագայում կույրերին ու տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կսովորեցնեն փայտիկի օգնությամբ ինքնուրույն կողմնորոշվել:

«Ինքնուրույնությունն ամենակարևոր բաղադրիչն է, որպեսզի մարդ իրեն լիարժեք զգա, իսկ այս փայտիկների օգնությամբ կարելի է հասնել դրան»,- ասաց Լեհաստանի կույրերի միության նախագահ Մալգուրժատա Պախոլեյը:

Նշենք, որ նոյեմբերի 7-ից, Հայաստանում մեկնարկում է «Ինքնուրույնություն» ծրագիրը, որը միտված է աջակցել տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Ծրագիրն իրականացվում է լեհական «ԱրիԱրի» հիմնադրամի և Լեհաստանի կույրերի միության աջակցությամբ, իսկ Հայաստանում աշխատանքները համակարգելու է «Հանգրվան» ՀԿ-ն:

Նմանատիպ ծրագիր վերջերս իրականացվել է նաև Վրաստանում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ